«Սթոունհենջ» ռեստորան
Հրավիրում ենք ճաշակելու «Սթոունհենջ» ռեստորանի հիասքանչ միջավայրում մատուցվող նրբահամ ուտեստները: Հատակից մինչև առաստաղ հսկայական վիտրաժներով և ջահերով զարդարված, որտեղից տեսանելի են մի կողմից Ծաղկունյաց լեռներն, իսկ մյուս կողմից Հրազդան քաղաքն ու Մաքրավանքը, նրբագեղ «Սթոունհենջ» ռեստորանը համարվում է Ծաղկաձորի ամենագեղեցիկ ռեստորաններից մեկը: Նախաճաշի, ճաշի և ընթրիքի, հոյակապ ուտեստների ստեղծման պատասխանատուն մեր շեֆ-խոհարարն ու նրա թիմն են, ովքեր ռեստորանի ճաշացանկում ընդգրկված ուտեստների համար մշտապես ապահովում են անհրաժեշտ սեզոնային տեղական մթերքները երկրի ողջ տարածքից: Ուրբաթ և շաբաթ երեկոներին, ինչպես նաև տոնական օրերին կազմակերպվում են կենդանի կատարմամբ միջոցառումներ:«ՀԵՏՄԻՋՕՐՅԱ ԹԵՅ» ՍԹՈՈՒՆՀԵՆՋՈՒՄ
Վայելեք թեյի լավագույն ավանդույթների պատառիկը. հրավիրում ենք հետմիջօրյա թեյախմության Սթոունհենջ Ծաղկաձորում, երբ կարող եք վայելել նուրբ շերտերով հավաքված սենդվիչ, թարմ թխված սքոն խնոցու կարագով և ծիրանի տնական մուրաբայով, ինչպես նաև ավանդական ախորժալի թխվածքաբլիթների տեսականի:
Թեյի 12 տարբեր տեսակներից բացի ինչո՞ւ չհամտեսել մեր բացառիկ Stonehenge Blend Tea թեյը, որը հասանելի է միայն Սթոունհենջ Ծաղկաձորում:
«ՍԹՈՈՒՆՀԵՆՋ»
ՌԵՍՏՈՐԱՆՆ
ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է
Նախաճաշ հյուրերի համար – Շաբաթ-կիրակի 8:00 – 11:00
Նախաճաշ – Երկուշաբթի – ուրբաթ 7:30 – 10:30
Հետմիջօրյա թեյ – Երկուշաբթի – կիրակի 12:30 – 15:30
Ճաշ – Կիրակի – հինգշաբթի 17:00 – 24:00
‘Live at the Stonehenge’ Ճաշ – ուրբաթ – շաբաթ 18:00 – 24:00