Մեր Քաղաքականությունը և Ընթացակարգերը

«ԿԱՆԱՉ» ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սթոունհենջը պատասխանատվություն է ստանձնել նվազագույնի հասցնել  շրջակա միջավայրի վրա իր ազդեցությունը: Մեր նպատակն է մոտ ապագայում ամեն տարի նվազեցնել էներգիայի օգտագործումը շուրջ 1%-ով:

 

Մեկուսացում

Շենքի բոլոր պատուհանները երկշերտ ապակիներով են, իսկ ամբողջ շենքն ամեն տարի ենթարկվում է ջերմակայունության փորձարկման էներգիայի կորուստների մշտադիտարկման նպատակով:

Գազ

Ջեռուցման և տաք ջրի մատակարարման ծախսը մշտապես վերահսկվում է մեր շենքի էներգասպառման կառավարման «սմարթ» համակարգի միջոցով:

Էլեկտրաէներգիա

Շենքի ընդհանուր տարածքներում լուսավորությունը հասցված է նվազագույնի, բացառությամբ վթարային լուսավորությունը: Բոլոր սենյակներում և միջանցքներում տեղադրված են էներգախնայող լուսադիոդային լամպեր:

Ջուր

Ջրի ծախսը նվազեցնելու նպատակով տեղադրվել են ջրի դանդաղեցված հոսքով ցնցուղներ, ճնշման իջեցման համակարգեր, փոքր ծավալի բաքեր և սանհանգույցում օգտագործվող ջրի ծավալը չափող համակարգեր: Հյուրանոցային բոլոր համարներում տեղադրված են ջրի ճնշման ռեդուկտորներ, որպեսզի սահմանափակվի ջրի ոչ ռացիոնալ օգտագործումը:

Սարքավորումներ

Չօգտագործվող կամ մաշված սարքավորումները, որոնք հնարավոր է ապամոնտաժել երկրորդային օգտագործման համար պիտանի բաղադրիչների, ուտիլիզացվում են:

Սննդամթերք և ըմպելիք

Մեր քաղաքականությունն արտահայտում է մեր հավատարմությունը շրջակա միջավայրի պահպանության նկատմամբ. մենք գնում ենք միայն թարմ և բնական սեզոնային սննդամթերք վստահելի և հնարավորության դեպքում տեղական մատակարարներից: Մենք գիտակցում ենք մեր պարտավորությունը՝ պահպանել ածխաթթու գազի արտանետումների նվազեցումը՝ շարունակելով հյուրերին տրամադրել բարձրակարգ որակյալ ծառայություններ: Սթոունհենջ ռեստորանը բուսակերներին առաջարկում է հատուկ ճաշացանկ, որը տրամադրվում է ըստ պահանջի:

Հսկողություն աղտոտման նկատմամբ

Կեղտաջրերի մաքրման և կոմունալ սպասարկման համար մենք օգտագործում ենք կենցաղային կեղտաջրերի աերացիայի ԱՇՌ (Անշարժ շերտով ռեակտոր) սարքավորումը: Վերջինս կոմպակտ չընդհատվող կենսաբանական համակարգ է: Կեղտաջրերը լցվում են ԱՇՌ առաջին խցիկ, որտեղ տեղի է ունենում առաջնային աերացիա (ԱԱ), որից հետո մեխանիկական զտման ենթարկված կեղտաջրերը ինքնահոս կերպով թափվում են հիմնական աերացիայի (ՀԱ) խցիկ:

Աերացիոն մեխանիզմի մասերը տեղադրված են ՀԱ խցիկի ներքևի հատվածում: Մաքրման գործընթացը տեղի է ունենում ավելի արդյունավետ՝ կեղտաջրերը թթվածնով հագեցնելու շնորհիվ: Այս բաժնում տեղադրված են ՊՎՔ թիթեղներից պատրաստված հատուկ հավաքված բլոկներ: Բլոկների յուրահատուկ կառուցվածքի շնորհիվ պոլիէթիլենային թիթեղների վրա ձևավորվում է մանրէներով ակտիվ տիղմի շերտ, որը կեղտաջրերի հետ շփվելիս ապահովում է մաքրման բարձր աստիճան։

ՀԱ խցիկից ջուրը լցվում է նստվածքի (Ն) խցիկի մեջ: Հատուկ կառուցվածքային դիզայնի շնորհիվ կեղտաջրերի հոսքը կրճատվում է, տիղմը նստում է, իսկ զտված արտաքին ջրերը լցվում են ավազային զտիչի (ԱԶ) խցիկ: ԱԶ խցիկով անցնելուց հետո զտված ջուրը ենթարկվում է վերջնական մեխանիկական մաքրման, որից հետո ինքնահոս կերպով կրկին լցվում է վարակազերծման խցիկ (ՎԽ) և այնուհետև հեռացվում է սարքավորումից:

ԱԶ և տղմազտման խցիկներում տեղադրված էյրլիֆթները տեղափոխում են սարքավորման մեջ հավաքված ակտիվ տիղմի նստվածքը դեպի առաջնային աերացիայի, հիմնական աերացիայի և կուտակող խցիկներ, որի շնորհիվ կեղտաջրերը մինչև հիմնական աերացիայի խցիկ մտնելը ենթարկվում են առաջնային կենսաբանական մաքրման: Նստվածքի ծավալի ավելացմանը զուգընթաց դրա մի մասը տեղափոխվում է կուտակող խցիկ: Արդյունքում ունենք առանց հոտի մաքրված ջուր:

Օդափոխության սենյակում ապահովվում է մշտական օդափոխություն: Հոտը բացակայում է այնտեղ տեղի ունեցող աերոբային պրոցեսների պատճառով: Օդափոխիչը տեղադրված է առանձին փակ տարածքում, այդ իսկ պատճառով ԱՇՌ աշխատանքը գրեթե անձայն է:

Տրանսպորտային միջոցներին չի թույլատրվում միացված թողնել շարժիչները տարածքում մատակարարումներ իրականացնելիս: Մեր կառավարման համակարգը թույլ է տալիս սահմանափակել շուտ չփչացող ապրանքների մատակարարումների քանակը, որոնք տեղափոխվում են էլեկտրական մեքենաներով: